
«Այդ բոլոր խոսակցությունները գալիս են Բարսելոնայից». Ռամոսը՝ Ասպասի վրա թքելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Սելտայի» հետ խաղում թքել էր մրցակցի հարձակվող Յագո Ասպասի վրա:
Յագո Ասպասն այս դրվագը մեկնաբանելին նշել էր, որ չի նկատել այդ պահը և իրավիճակին ծանոթացել է միայն տեսագրությունները դիտելուց հետո:
«Այդ բոլոր խոսակցությունները գալիս են Բարսելոնայից»,- նշել է Ռամոսը՝ խոսելով այս դրվագի մասին:
Ռամոսը հերքել է, որ դիտավորյալ է թքել Ասպասի ուղղությամբ: Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ հնարավոր չէր լինի թքել Ասպասի վրա, քանի որ ֆուտբոլիստը հեռու էր իրենից ավելին քան 5 մետր:
Սիրարփի Աղաբաբյան