Բաժիններ՝

Հրաձգություն Տեխասի առևտրի կենտրոնում, կա զոհ

Տեխասի Սան Անտոնիո քաղաքի առևտրային կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է նվազագույնը 1 մարդ, ևս 5-ը վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Հաղորդվում է, որ երկու գող ներխուժել է առևտրի կենտրոն՝ գողության նպատակով՝ գնդակահարելով 1 մարդու, որը փորձել է նրանց կանգնեցնել։

Մեկ այլ տղամարդ, որը ունեցել է զենքի կրման թույլտվություն, կրակ է բացել հարձակվողների ուղղությամբ և վիրավորել նրանցից մեկին։

Երկրորդ կասկածյալը փորձել է հեռանալ՝ վիրավորելով ևս մեկ տղամարդու և կնոջ։
Ոստիկանությունը որոնում է երկրորդ կասկածյալին, որը, ինչպես ենթադրվում է, հասցրել է լքել առևտրի կենտրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031