Բաժիններ՝

Մի քանի ժամից Աստանայում կմեկնարկեն Սիրիայի հարցով բանակցությունները

Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակություններն այսօր՝ հունվարի 23-ին, կնստեն բանակցային սեղանի շուրջ միջնորդների ներկայությամբ։

Այս մասին TASS-ի հետ զրույցում հայտնել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարի տեղակալ Աբդել Հաքիմ Բաշարը։

«Այո՛, դրանք կլինեն ուղղակի բանակցություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով է հանդես գալու որպես միջնորդ։ Նա բացատրել է, որ դա կարող է լինել Ռուսաստանը, Թուրքիան կամ ՄԱԿ-ը։

Ընդդիմության պատվիրակության անդամ Ուսամա Աբու Զեյդն էլ հայտնել է լրագրողներին, թե Սիրիայի ընդդիմությունը բանակցություններին կկենտրոնանա հրադադարի հարցերի վրա և դեռ չի պատրաստվում քննարկել քաղաքական կարգավորումը։

«Ցանկացած բանակցության ժամանակ խոսք չի կարող գնալ կարգավորման մասին, եթե չհետևեն հրադադարին։ Կրակի դադարեցման ռեժիմը բանակցություններում հաջողության հասնելու գործոն է»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս