Բաժիններ՝

Թրամփին դատի կտան կոռուպցիայի մեղադրանքով. BBC

ԱՄՆ-ում փաստաբանների խումբը դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նրան մեղադրում են օտարերկրյա կառավորություններից գումար ստանալու մեջ՝ իր հյուրանոցների հյուրերի ու իր շինությունների վարձակալության միջոցով, հայտնում է BBC-ն։

Իրավապաշտպանները վստահեցնում են, որ նման վճարներն արգելվում են ԱՄՆ Սահմանադրությամբ։

Միևնույն ժամանակ Թրամփի որդին՝ Էրիկը, որը Trump Organization-ի գործադիր փոխնախագահն է, իրավիճակը մեկնաբանելով հայտարարել է, թե դա «հետապնդում է՝ հանուն քաղաքական օգուտի»։

Ինչպես հայտնում է The New York Times-ը, Էրիկ Թրամփը հայտնել է, որ համաձայնել է նվիրաբերել ցանկացած հյուրանոցի եկամուտ, որը գոյանում է օտարերկրյա կառավարական հյուրերից, ԱՄՆ գանձարանի օգտին։

«Քաղաքացիներ հանուն պատասխանատվության և էթիկայի Վաշինգտոնում» խումբը հայտարարել է, որ հայց կներկայացնի Մանհեթենի դաշնային դատարան երկուշաբթի առավոտյան»։ Նրանք նշում են, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության, ոչ մի դաշնային պաշտոնյա չպետք է նվերներ կամ «դրամական պարգևատրում» ստանա օտարերկրյա պետությունից։

Թրամփի փաստաբանները պնդում են, որ այդ հոդվածը նախատեսված է օտարերկրյա պետությունից միայն գումար կամ նվեր վերցնելու համար և չի տարածվում հյուրանոցային համարի հաշվի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս