«Անհրաժեշտ է Ֆրանսիան պաշտպանել աջերից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից». Մանուել Վալս
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով մտադիր է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար՝ երկիրը «պաշտպանելու նպատակով»։
Ֆրանսիայում երեկ կայացել է իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլը, որի արդյունքներով երկրի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը և Մանուել Վալսը անցել են երկրորդ փուլ։
«Ես հրաժարվում եմ ֆրանսիացիներին թողնել բախտի քմահաճույքին՝ ի դեմս Ֆրանսուա Ֆիյոնի պես աջ գործչի, Դոնալդ Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի և Պուտինի Ռուսաստանի, այս բարդ աշխարհում՝ գլոբալիզացիայի դեմ, որը մեզ օգուտ չի բերում»,- հայտարարել է Վալսը։
Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է Եվրոպան տեսնել նորացված, ինքնիշխան, որպեսզի այն ի վիճակի լինի պաշտպանել եվրոպացիներին։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։