Հաքերները New York Times-ի թվիթերում զետեղել են «հաղորդագրություն Վլադիմիր Պուտինից»
Հաքերներն ամերիկյան New York Times թերթի թվիթերում զետեղել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող հաղորդագրություն ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի միջուկային հարվածի մասին: Ներկայում գրառումը հեռացված է, դրա սքրինշոթը հունվարի 22-ին հրապարակել է The Hill հրատարակությունը:
«ՇՏԱՊ. Ցանց Է սպրդել Վլադիմիր Պուտինի հաղորդագրությունը. Ռուսաստանը հրթիռներով գրոհում Է ԱՄՆ-ի վրա»,- ասված է դրանում:
Քիչ անց այդ գրառումը հեռացվել է, իսկ դրա տեղում հայտնվել են հայտարարություններ OurMine հաքերական խմբավորումից, շուտով դրանք նույնպես անհետացել են: Ավելի ուշ թվիթերում հայտնվել է հաղորդագրություն օգտահաշվի վարչակազմից, որում ասված է, որ հեռացված թվիթները հրապարակվել են առանց իրավազորման, իսկ միջադեպը հետաքննվում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Hacked New York Times Twitter warns of imminent Russian missile attackhttps://t.co/7xCjVx3fvs pic.twitter.com/5wDJGppNeF
— The Hill (@thehill) January 22, 2017