Սպիտակ տան նոր աշխատակազմը անցել է եղել իր պարտականությունների կատարմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդականները եւ Սպիտակ տան նոր աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 22-ին երդում են տվել՝ պաշտոնապես ձեռնամուխ լինելով իրենց պարտականությունների կատարմանը, տեղեկացնում է CNN-ը:

Սպիտակ տանը կայացած արարողությանը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Թրամփի ներկայությամբ, ընդունել է երկու տասնյակ աշխատակիցների երդմնատվությունը, որոնց թվում Էին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբասը, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, նախագահի ավագ խորհրդականներ Քելիեն Քոնուեյը, Սթիվ Բենոնը եւ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:

Որպես Սպիտակ տան աշխատակիցներ նրանց նշանակման համար Սենատի հավանությունը չի պահանջվում, ի տարբերություն  նախագահի վարչակազմի անդամների:
Առայժմ նոր վարչակազմի անդամների թվում Սենատը հաստատել է միայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին եւ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիին: Հունվարի 23-ին, ինչպես սպասվում է, Սենատում քննարկումեր կանցկացվեն Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի եւ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյի թեկնածունների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս