Բաժիններ՝

Ինչպես ազատվել ատամի ցավից, եթե ձեռքի տակ դեղամիջոց չունեք

Ատամի ցավն ամենատհաճ զգացողություններից մեկն է։ Adme.ru-ն ներկայացրել է 6 միջոց, որոնք կօգնեն ազատվել ատամի անսպասելի ցավից, եթե ձեռքի տակ չունեք ցավազրկող միջոց։

1. Անանուխ։ Անանուխի թեյը վաղուց է հայտնի՝ որպես արագ ազդող և ցավազրկող միջոց։ Անանուխից խիտ թուրմ պատրաստեք և ողողեք բերանը։

2. Մեխակի յուղ։ Սա ստուգված միջոց է ատամի ցավի դեմ, քանի որ հակաբակտերիալ և ցավը հանգստացնող հատկություններ ունի։ Այն թեթևացնում է գրգռումը, ինչպես նաև ազդում է՝ որպես հակաօքսիդանտ։

• Մեխակի յուղի մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և զգուշորեն քսեք ցավող ատամին։ Միանգամից կզգաք, որ ցավը թուլանում է։ Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել օրվա ընթացքում 3 անգամ։
• Կես բաժակ ջրի մեջ 2-3 կաթիլ յուղ լցրեք, լավ խառնեք, ողողեք բերանը 30 վայրկյանի ընթացքում։

3. Աղաջուր։ Ատամի ցավը թեթևացնելու ևս մեկ պարզ և արդյունավետ միջոց է տաք աղի ջուրը։ Աղը սպանում է ցավ առաջացնող և վիրուսային միկրոօրգանիզմները։

4. Վանիլին։ Ցավող ատամին պարզապես մի քիչ վանիլին դրեք։ Վանիլինը կարող է նաև վերացնել ուռածությունը։

5. Սառույց։ Անտանելի ատամի ցավը թեթևացնելու գործում օգնության է հասնում սառույցը։ Այն հարկավոր է դնել ձեռքի այն հատվածում, որը ցուցադրված է լուսանկարում, և թողնել 5-7 րոպե։

6. Թեյի ծառի յուղ։ Բամբակը թրջեք թեյի ծառի յուղով և դրեք ցավող ատամի վրա։ Կարող եք նաև ողողում անել՝ ջրի մեջ մի քանի կաթիլ յուղ լցնելով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս