Բաժիններ՝

Թարմ լոլիկից պատրաստված իտալական սոուսի գաղտնի բաղադրատոմս

Աշխարհի բոլոր խոհանոցներում լոլիկի սոուսը պատվավոր հորիզոնականում է գտնվում: Այս հանրահայտության գաղտնիքը նրանում է, որ այն շատ հեշտ է պատրաստվում, ունի անկրկնելի համ, բույր և կարող է հետաքրքիր դարձնել յուրաքանչյուր ուտեստ:

Իտալական լոլիկի սոուս

Բաղադրիչներ

1. Թարմ լոլիկ (կեղևազրկված) – 2 կգ
2. Գազար – 1 հատ
3. Ձիթապտղի յուղ – 1/4 բաժակ
4. Սոխ (կտրատված քառակուսիների) -3 հատ
5. Սխտոր (մանրացված) – 8 պճեղ
6. Թարմ ռեհան (մանր կտրատված) – 1/3 բաժակ
7. Ուրց – 1 ճյուղ
8. Խնկածաղիկ (սովորական) – 1 ճյուղ
9. Դափնու տերև – 2 հատ
10. Մաղադանոս – 2 ճյուղ
11. Ծովային աղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը.

1. Մեծ կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, դնել միջին կրակի վրա և ավելացնել սոխը, սխտորը, գազարի կեսը՝ քերած միջին քերիչով:

2. Տապակել բանջարեղենը 6-8 րոպե, քանի դեռ սոխը չի դարձել թափանցիկ և փափուկ:

3. Ավելացնել լոլիկը, կտրատված ռեհանը, խնկածաղկի, ուրցի, մաղադանոսի ճյուղերը, դափնու տերևները:

4. 2-3 ժամ եփել թույլ կրակի վրա: Սոուսը պետք է դառնա պինդ և միասեռ:

5. Պատրաստ լինելուց 30 րոպե առաջ ավելացնել մնացած կես գազարը:

6. Մատուցելուց առաջ սոուսի միջից հանել կանաչիների ճյուղերը և գազարը:
Այս սոուսը շատ հարմար է պաստայի, պիցայի և մսային ուտեստների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս