4 երեխաների մայրը ցուցադրել է, թե ինչ է մանկությունն առանց հեռուստացույցի և գաջեթների
Նիկի Բունը (Niki Boon) երիտասարդ հասակում, երբ ապրել է Շոտլանդիայում, զբաղվել է լուսանկարչությամբ: Այնուհետև նրա հոբին մղվել է երկրորդ պլան: Բայց երբ Նիկին տեղափոխվել է Նոր Զելանդիա, բնակություն է հաստատել հեռավոր գյուղական բնակավայրում և 4 երեխա է ունեցել, նրա կիրքը լուսանկարչության հանդեպ վերածնվել է նոր ուժով: Երեխաների և բնության շփումը Նիկիի համար ոգեշնչման լավագույն աղբյուրն է:
Իր երեխաների մանկությանը նվիրված ֆոտոշարքը Նիկի Բունն անվանել է «Վայրի մանկություն» (Childhood in the Raw):
«Իմ երեխաներն ապրում են առանց հեռուստացույցի և ժամանակակից գաջեթների: Մեր ապրելակերպը կարող է երբեմն վայրի և տարօինակ թվալ, բայց ես երջանիկ եմ, որ մենք ապրում ենք այս կախարդական վայրում:
Ես վավերացնում եմ իմ երեխաների մանկությունը, նրանց իրականությունը: Սա նաև իմ մանկության արտացոլումն է. ժամանակ, երբ ես բացարձակապես ազատ էի: Այդ նույն ազատությունը ես ցանկանում եմ, որ ունենան իմ երեխաները:
Իմ երեխաները միշտ ցեխոտված են տուն գալիս և ես հասկանում եմ, որ դա նրանց պետք է: Նրանք ապրում են այստեղ և հիմա և ոչինչ չկա կանգնած նրանց փոքրիկ հոգիների և բնության միջև»,- պատմել է Նիկի Բունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը