
Ռոնալդինյոն կխաղա «Բարսելոնայի» լեգենդների թիմում

Ընդ որում, միանգամից երկու պաշտոններում:
Բրազիլացին կդառնա ակումբի դեսպանն աշխարհում, ինչպես նաև «Բարսելոնայի» լեգենդները թիմի խաղացող: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը և «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արդեն համաձայնեցրել են այդ հարցը:
Ռոնալդինյոյի եղբայր և գործակալ Ռոբերտո դե Ասիսը հայտարարել է, որ հարձակվողը 2017 թվականին ցանկանում է վերադառնալ դաշտ:
Ռոնալդինյոն հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2003-2008թթ., հաղթել է Իսպանիայի 2 առաջնություն և Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը