Նոր սևամորթ Իբրահիմովիչը ուզում է տեղափոխվել ոչ թե «Ռեալ», այլ «Բորուսիա»
Ալեքսանդր Իսակը կարծում է, որ Դորտմունդում նա ավելի շատ շանսեր կունենա:
ԱԻԿ-ի կիսապաշտպանը շվեդական ֆուտբոլում խփում է տարիքային ռեկորդներ և ավելի շատ ուշադրության է արժանանում Եվրոպայում:
Ավելի վաղ Marca-ն հաղորդել էր, որ 17-ամյա հրաշամանուկը շուտով տեղափոխվելու է «Ռեալ», որի առաջարկը ԱԻԿ-ն արդեն ընդունել է: Բայց «Ռեալի» հետ պայքարի մեջ է մտել նաև «Բորուսիան», իսկ Իսկան ինքը գերադասում է Դորտմունդը: Ինչպես հաղորդում է Aftonbladet-ը, ըստ Ալեքսանդրի և նրա ընտանիքի կարծիքի, աճի և զարգացման համար «Բորուսիայում» ֆուտբոլիստն ավելի հարմար պայմաններ կունենա:
Իսակի համար ԱԻԿ-ը աշխատում է ստանալ 8.6 մլն եվրո: Եթե ակումբի պայմաններն ընդունվեն, ֆուտբոլիստը կխփի Շվեդիայի առաջնության տրանսֆերային ռեկորդը, որը պատկանում է Իբրահիմովիչին: 2001 թվականին «Մալմիոյից» Զլատանին գնել է «Այաքսը» 7.8 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը