Բաժիններ՝

«Առանց խաղից դուրս իրավիճակի ֆուտբոլն ուրիշ մարզաձև է». Կարլո Անչելոտի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել ֆուտբոլում կանոնների փոփոխությունների հետ կապված ՖԻՖԱ-ի տեխնիկական զարգացման գծով տնօրեն Մարկո վան Բաստենի մտքերի վերաբերյալ:

Հոլանդացին մասնավորապես կարծիք է հայտնել, որ ֆուտբոլի զարգացման համար օգտակար կլինի խաղից դուրս իրավիճակի չեղարկումը:

«Ես խոսել եմ Վան Բաստենի հետ և ասել եմ նրան, որ եթե ֆուտբոլը լինի առանց խաղից դուրս իրավիճակի, ապա դա կլինի ուրիշ մարզաձև: Եթե նրանք ուզում են այլ մարզաձև խաղալ, նրանք պետք է հայտնեն մեզ այդ մասին: Խաղից դուրս իրավիճակը հանելը շատ բարդ է:

Ես դեմ չեն նոր կանոնների, բայց նախ դրանք պետք է թեստավորել: Նոր կանոններ կհայտնվեն, բայց ոչ ինձ համար, այլ՝ հաջորդ սերունդների»,- Անչելոտիին է մեջբերում Sport Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս