Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան չունի այնպիսի կազմ, ինչպիսին «Բավարիայում», կամ «Բարսելոնայում»». Կառլ-Հայնց Ռումենիգե

Մյունխենի «Բավարիայի» վարչության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն աջակցել է «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով տվյալ պահին գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

«Չի կարելի մեղադրել Գվարդիոլային: «Մանչեսթեր Սիթին» պետք է համբերի: Ակումբը չունի այլ տարբերակ, քան դուրս գալ տրանսֆերային շուկա և ստորագրել Գվարդիոլային հարմար որակներով ֆուտբոլիստների, որպեսզի նա կարողանա հասնել հաջողությունների:

Այնպիսի կազմ, ինչպիսին «Բավարիայում» էր, կամ «Բարսելոնայում», «Մանչեսթեր Սիթին» չունի»,- Ռումենիգեին է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս