Բաժիններ՝

Ռայոլան Ջանլուիջի Դոնարումայի համար «Միլանից» պահանջում է տարեկան 10 մլն եվրո

Եվ 4-ամյա պայմանագիր:

Սեփականատիրոջ փոփոխության ուշացման պատճառով կողմերը մինչև հիմա չեն երկարաձգել պայմանագիրը: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան համաձայն չէ գումարի այն չափին, որն առաջարկում է ակումբը և ինչպես հաղորդում է Goal.com-ը, պահանջում է ավելի լավ պայմաններ. 40 մլն եվրո՝ 4 տարվա համար:

Դոնարումայի ձեռքբերման մեջ հետաքրքրված են «Յուվենթուսը», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ակումբի չինացի ներդրողները պատրաստ են 50 մլն եվրո աշխատավարձով 5-ամյա պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ:

Դարպասապահը հանդես է գալիս «Միլանի» կազմում 2015 թվականից: 2016-17թթ. մրցաշրջանում նա անցկացրել է 19 խաղ և բաց է թողել 22 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս