Բաժիններ՝

««Էվերթոնը» 4 հարված կատարեց, խփեց 4 գոլ, «Տոտենհեմը» 2 հարված կատարեց, խփեց 2 գոլ. ես վրդովված եմ». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Տոտենհեմի» հետ խաղի տպավորություններով (2:2):

«Սթերլինգի նկատմամբ կատարված խախտման պա՞հը: Հենց առաջին հարցը մրցավարների մասի՞ն: Չէ որ Դուք BBC-ն եք, հեղինակավոր ալիք: Դուք պետք է խոսեք ֆուտբոլի, այլ ոչ թե մրցավարների մասին:

Մենք շատ լավ էինք խաղում, հոյակապ ֆուտբոլ էինք ցուցադրում, բայց ամեն ինչ այդպես ստացվեց: Մենք ավելի շատ պահեր էինք ստեղծում, մրցակցին շանսեր չէինք տալիս, բայց չկարողացանք հաղթել: Եվ ամեն ինչ մեր դեմ էր: Անխոս, պետք է ավելի շատ խփել և չէ որ մենք շատ պահեր ունեինք, բայց չկարողացանք դրանք իրացնել:

«Էվերթոնը 4 անգամ հարվածեց մեր դարպասներին, խփեց 4 գոլ: «Տոտենհեմը» 2 անգամ հարվածեց, խփեց 2 գոլ: Նման բան մտածելն անհնարին է: Ես վրդովված եմ, որ այդպես ստացվեց, բայց ես հպարտանում եմ մեր ցուցադրած խաղով, իմ ֆուտբոլիստները արժանի չէին նորից նման բանի»,- ասել է Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս