«Երբ տեղափոխվում էի «Մանչեսթեր Յունայթեդ», չէի մտածում, որ դառնալու եմ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն». Ուեյն Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է «Սթոք Սիթիի» դեմ կայացած խաղի տպավորություններով (1:1)՝ դառնալով լավագույն ռմբարկուն ակումբի պատմության մեջ:
«Չափազանց կարևոր իրադարձություն է: Ինձ համար դա մեծ պատիվ է, ես շատ եմ հպարտանում: Արդյունքի պատճառով ես չեմ կարող գնահատել այն ամբողջությամբ, բայց, ընդհանուր առմամբ, դա մեծ պատիվ է:
Երբ ես տեղափոխվում էի «Մանչեսթեր Յունայթեդ» չէի մտածում, որ կհասնեմ նման բանի: Ինչպես ես արդեն ասացի, ես շատ հպարտ եմ և հուսով եմ, որ դեռ շատ բան առջևում է:
Ֆուտբոլիստները, ովքեր հանդես են եկել այս ակումբում, թոփ մակարդակի են եղել: Ես հպարտ եմ, որ խաղում եմ այս թիմի կազմում: Դրա լավագույն ռմբարկուն դառնալը մեծագույն պատիվ է:
Այս 1 միավորը կարող է առանցքային դեր կատարել մրցաշրջանի ավարտին: Հաճելի է, որ չպարտվեցինք:
Առջևում դեռ երկար ճանապարհ կա: Ինչ ասես կարող է պատահել: Մենք պետք է շարունակենք միավորներ հավաքել»,- ասել է Ռունին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը