«Յուրաքանչյուր մարդ, որ ունի իշխանություն և չի ուզում բաժանվել այդ իշխանությունից, և նա հարստանում է այդ իշխանության միջոցով». Հայկ Մարության

«Ելքն» այն դաշինքներից է, որը կարող է Ազգային ժողովում չեզոքացնել միակողմանի, ոչ ազգանպաստ որոշումները։ Նման տեսակետ այսօր «Ելք» դաշինքի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հայտնի դերասան Հայկ Մարությանը։

«Ես կողմնակից եմ բալանսավորված Ազգային ժողովի, որը կտանի մեր հանրապետությունն առաջ»,- ասաց նա։

Ըստ Մարությանի՝ իշխանությունը կփորձի խանգարել ընդդիմադիրներին. «Յուրաքանչյուր մարդ, որ ունի իշխանություն և չի ուզում բաժանվել այդ իշխանությունից, և նա հարստանում է այդ իշխանության միջոցով, բնականաբար, նա չի ուզում էլ չհարստանալ, կամ իր որոշումների համար ինչ-որ մեկի հետ էլ ստիպված լինել համագործակցել։ Բայց ժողովրդի գիտակցությունը հենց դրա համար է, որ հասկանա, որ ԱԺ-ն պետք է լինի բալանսավորված, և մեր փրկությունը դրա մեջ է»։

Հ.Մարությանը նշեց, որ ինքը կուսակցական չէ, ընտրություններին դիտորդ է լինելու։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031