Բաժիններ՝

«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն». Թիերի Անրի

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին The Sport Review-ի հետ զրույցում նշել է, որ դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն:

«Ես միշտ եղել եմ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն: «Մանչեսթեր Յունայթեդում» նա կարծես վերակենդանացավ: Մեծ հույս ունեմ, որ նա կշարունակի հրաշալի ֆուտբոլիստ լինել իր թիմի համար»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի երկրպագուն է եղել, երբ նա խաղացել է Պրեմիեր լիգայում:

Sky Sports-ի հետ զրույցում Անրին ևս անդրադարձել էր Մխիթարյանին: Անրին նշել է, որ նորմալ է համարում Մխիթարյանի ոչ վստահ մեկնարկը, քանի որ Անգլիայում այլ ֆուտբոլային կանոններ են:

««Բորուսիայից» շատերը եկան Անգլիա, բայց այդպես էլ չկարողացան հարմարվել, և ստիպված վերադարձան:

Մխիթարյանը հիմա շատ լավ տեսք ունի, նա հասկացավ՝ ինչ է պետք անել Պրեմիեր լիգային հարմարվելու համար: Միշտ հավանել եմ Մխիթարյանին: Տպավորություն է, որ նա պատրաստ է խաղալ Պրեմիեր լիգայում»,- նշել է Անրին:

Ըստ Անրիի՝ Մխիթարյանը միշտ գնում է դեպի գոլը և կարող է հասնել իր նպատակին՝ շրջանցելով մի քանի մրցակիցների:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս