Մանդարինի կեղևում մեծ ուժ կա. 7 բաղադրատոմս

Այս յուրահատուկ պտուղն աչքի է ընկնում ոչ միայն ախորժալի միջուկով, որը նույնիսկ ավելի քաղցր է, քան նարնջինը: Իսպանական mandarino անվանումն առաջացել է se mondar-ից («Հեշտ մաքրվում է»): Դա ասված է կեղևի մասին: Խոսքը կգնա հենց դրա մասին:

Մանդարինի կեղևը

Կիրառումը հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար

1. Դիսբակտերիոզի և մարսողության հետ կապված այլ պրոբլեմների ժամանակ

Չորացնել մանդարինի կեղևը: Մանրացնել սրճաղացով: 1 թ/գ ավելացնել սիրած ճաշատեսակի մեջ: Փորձեք նաև սուրճ պատրաստել:

2. Բրոնխաբորբի ժամանակ

2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր: Այդ խառնուրդը 5 րոպե դնել թույլ կրակի վրա և թողնել, որպեսզի այն թրմվի 1 ժամվա ընթացքում: Այդ թուրմն օգտագործել տաքացրած վիճակում, կես բաժակ՝ օրը 3 անգամ:

3. Չոր հազի ժամանակ

2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել մեկ բաժակ օղի և թրմել 1 շաբաթ, մութ վայրում:
Օրը 3 անգամ ճաշից առաջ օգտագործել թուրմի 20 կաթիլ՝ լուծելով այն ջրում:

4. Մրսածության ժամանակ

Ինհալացիա անել՝ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցնելով: Շնորհիվ ֆիտոնցիդների հատկությունների՝ մանդարինի գոլորշին արագ կոչնչացնի ինֆեկցիան:

5. Ոտնաթաթերի սնկային հիվանդության ժամանակ

Բավարար է օրը 2 անգամ մանդարինի կեղևով մերսել ոտքի եղունգները և մատները, և սունկը կվերանա:

6. Անքնության և հոգնածության ժամանակ

Թարմ կեղևը դնել տոպրակի մեջ և շնչել բույրը 15 րոպե: Ցիտրուսի բույրը և եթերային յուղերը կօգնեն հաղթահարել հոգնածությունը, հանել նյարդային սթրեսը, թուլանալ և արագ քնել:

7. Բարձր ճնշման և առիթմիայի ժամանակ

1 բաժակ թարմ կեղևի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հասցնել եռման, հետո թրմել 1 ժամ: Մանդարինի թուրմով տաք լոգանք ընդունել քնելուց մեկ ժամ առաջ: Բուժական ազդեցության համար բավարար է 15 րոպեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս