Բաժիններ՝

Աստղերը՝ «Դրախտ» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերային

Նախօրեին ռուսական շոու-բիզնեսի ողջ աստղաբույլը մեկտեղվել էր «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ ներկա գտնվելու սեզոնի ամենասպասված՝ Անդրեյ Կոնչալովսկու նոր ֆիլմի պրեմիերային: «Դրախտ» ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում, որտեղ լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է փառատոնի պատվավոր՝ «Արծաթե առյուծ» մրցանակին:

Անդրեյ Կոնչալովսկու նոր ֆիլմը բարձր են գնահատել նաև Ամերիկյան կինոակադեմիայի կինոքննադատները, իսկ արդեն առաջիկա «Օսկարի» շրջանակներում «Դրախտը» կմրցի փառատոնի հեղինակավոր՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթանակ տանելու համար:

Ինչպես արդեն հայտնի է, Կոնչալովսկու նոր ֆիլմի սյուժեն պատմում է երեք հերոսների ճակատագրի՝ ՍՄ սպայի, ֆրանսիացի կոլաբորացիոնիստի և ռուսաստանցի ազնվական գերուհու ճամբարային կյանքի դրվագների մասին (գլխավոր դերում՝ Ջուլիա Վիսոցկի), որոնց միավորել է սարսափելի մի պատերազմ:

Պատմական դրաման կինովարձույթներում կհայտնվի արդեն այսօր, իսկ երեկ ֆիլմի պրեմիերայի առիթով ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկուն շնորհավորելու էին եկել Դմիտրի Պեսկովը, Տատյանա Նավկան, Ալեքսանդր Ռոդնյանսկին, Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Վլադիմիր Մեդինսկին, Տատյանա Միխալկովան, Սվետլանա Բոնդարչուկը, Սերգեյ Բեզրուկովը, Աննա Մատիսոն, Անտոն և Դարյա Զլատոպոլսկիները, Ստանիսլավ Գովորուխինը, ինչպես նաև Եգոր Կոնչալովսկին:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս