
Փրկարարները դի են հայտնաբերել

Հունվարի 19-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրձան թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Ռ. Շ.-ի բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Ռ. Շ.-ի (1934 թ. ծնված) դին: