«Սեյրան Օհանյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ դուրս է հանվել կառավարությունից»

«Սեյրան Օհանյանն իշխանությունից դուրս գալուց որևէ պատճառաբանություն չի ասել, որ ինքը դեմ է իշխանության այս կամ այն քաղաքականությանը, կամ, որ դեմ է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի Սեյրան Օհանյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ դուրս է հանվել կառավարությունից։ Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող էր վերադառնալ միայն այն պարագայում, եթե իշխանությունն այդ վերադարձը թույլատրեր.

«Գագիկ Ծառուկյանը վտանգավոր դարձել է այն ժամանակ և այն բանից հետո, երբ ակնարկել է իշխանափոխություն առաջնորդելու մասին։ Այժմ, ինչպես ինքն իր տեքստում է ասել, ինքը դրան չի գնացել, քանի որ դա տանում էր արյունահեղության, ու դա նշանակում է, որ այլևս ապագայում դրան չի տանի։ Նա չի կարող այդ հեղափոխական պաթոսի և ակնարկների բացակայության պայմաններում ստանալ այն արդյունքը, ինչն ապահովում էր նախկինում, որովհետև հիմա ասել, որ ինքը լավ շինարար է, կառուցող է, լավ սպորտին տիրություն է անում, և այլն, այդ իմիջը դեռևս բավական չէ, որպեսզի հասարակությունը նրա հետ իշխանափոխության հույսեր կապի»։ Ս. Սաֆարյանը գտնում է՝ Ս. Օհանյանն ինչ-որ առումով հակակշիռ է Գ. Ծառուկյանի դաշինքին, սակայն նաև չբացառեց նրանց միավորումը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս