«Սեպտեմբեր-հոկտեմբերին ոլորտի կտրուկ՝ մոտ 30% անկումը պայմանավորված է խաղողի բերքի սակավությամբ». փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին ոլորտի կտրուկ՝ մոտ 30% անկումը պայմանավորված է խաղողի բերքի սակավությամբ։
Ըստ նրա՝ վիճակագրական ցուցանիշների անկման մեջ պետք չէ մեղադրել ո՛չ նախարարությանը, ո՛չ Վիճակագրական ծառայությանը։
«Վերջին տարիներին գյուղատնտեսությունը, հատկապես պետական աջակցության ծրագրերի և գյուղացիների հետ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, զարգացում է ապրել, իհարկե, նաև եղել են խնդիրներ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ տնտեսությունների գործունեությունը կախված է բնակլիմայական պայմաններից, և կարկտի ու այլ երևույթների պատճառով բերքը պակասել է։
Մանրամասները՝ տեսանյութում`