Ինչո՞ւ մինչ օրս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ ներկայացուցիչը չի զբաղեցնում. Պարզաբանում է Շավարշ Քոչարյանը

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը փորձեց պարզաբանել, թե ինչո՞ւ մինչ օրս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ ներկայացուցիչը չի զբաղեցնում, թեև Նիկոլայ Բորդյուժայից հետո այն, ըստ ռոտացիոն կարգի, պետք է անցներ Հայաստանին։

Ըստ նրա՝ Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ կոնսենսուս ձեռք չբերվեց և ժամանակ պահանջվեց մյուս հանդիպմանն այդ հարցին անդրադառնալու համար, իսկ վերջին նիստի ժամանակ էլ բացակայում էր Բելառուսի նախագահը, որը հնարավորություն չի տվել որոշում կայացնել:

«Արդյունքում, հունվարի 1-ից ոչ թե նշանակվել, այլ պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետև, համաձայն որոշման, Բորդյուժան չէր կարող շարունակել պաշտոնավարել։ Եվ մոտակա գագաթաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի։ Այդ տեղը Հայաստանինն է, և հենց եղավ հավաքն ու կոնսենսուսային որոշումը, այդ տեղը կլինի Հայաստանինը»,- ասաց Շ.Քոչարյանը։
Նա չհամաձայնեց, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչին՝ ստանձնել ՀԱՊԿ ղեկավարությունը։ Շ. Քոչարյանի կարծիքով՝ Ղազախստանը չի խոչընդոտել, իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ գագաթաժողովին նախագահի չմասնակցության պատճառով հարցի լուծումը հետաձգվել է:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս