Բաժիններ՝

«Մեղմ վարչարարությունը կարող է վերաբերվել միայն բարեխիղճ հարկ վճարողներին». Կարեն Կարապետյանը նոր հանձարարականներ տվեց ՊԵԿ-ին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց, որ անցած տարի սեպտեմբերի 15-ին ՊԵԿ-ին հանձնարարել էր հսկողություն սահմանել տնտեսվարողների նկատմամբ, բացի ՓՄՁ-ներից, սակայն ՊԵԿ-ն ահազանգում է, որ շատերը ճիշտ չեն հասկացել դա: Կ.Կարապետյանը նշեց, որ տնտեսվարողների մոտ առկա են հետևյալ բացասական երևույթները` ծախսերի ուռճացում, աշխատավերձերի սխալ ցույց տալ և այլն:

«Մեղմ վարչարարությունը կարող է վերաբերվել միայն բարեխիղճ հարկ վճարողներին»,- հայտարարեց Կ.Կարապետյանը:

Նա ՊԵԿ-ին հանձնարարեց վերահսկողություն սահմանել նշված բացասական երևույթների նկատմամբ և պարբերաբար հրապարակել ու հաշվետվություն ներկայացնել թե՛ օրինապահ, թե՛ խախտումներ թույլ տված տնտեսվարողների տվյալները: Վարչապետը հանձնարարեց նաև այն տնտեսվարողներին, որոնք կամավոր կուղղեն իրենց սխալները, չներառել տարեկան ստուգումների ցանկում, այլ նրանց նկատմամբ կիրառել հսկողության կամերալ գործիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս