Բաժիններ՝

«Մարսելը» պատրաստվում է Պայեի վերաբերյալ 3-րդ առաջարկն անել «Վեսթ Հեմին»

«Մարսելի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում ցանկանում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեին և պատրաստվում է 3-րդ առաջարկն անել անգլիական ակումբին, հաղորդում է Sky Sports-ը:

Երկուշաբթի ֆրանսիական ակումբը 20 մլն ֆունտ առաջարկեց ֆուտբոլիստի համար, սակայն անգլիական ակումբին չի բավարարել գումարի չափը:

Ավելի վաղ Դիմիտրի Պայեն հրաժարվել է անգլիական և չինական ակումբների առաջարկներից և հաղորդել է, որ ցանկանում է վերադառնալ Ֆրանսիա՝ ընտանեկան պատճառներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս