Բաժիններ՝

ԿՀՎ-ն հրապարակել է Սառը պատերազմի և ՉԹՕ-ների մասին գաղտազերծված փաստաթղթեր

ԱՄՆ ԿՀՎ-ն առցանց հրապարակել է 775 հազար փաստաթղթեր 13 մլն էջերում, որոնք գաղտազերծվել են Բիլ Քլինթոնի 1995թ. նախագահական հրամանագրով, հայտնում է BBC-ն։

Արխիվներում տեղեկություններ կան Սառը պատերազմի ժամանակ ԿՀՎ-ի գործունեության, Վիետնամի ու Կորեայի հակամարտությունների ժամանակ։ Բազայում հնարավոր է նաև տեղեկություններ գտնել չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրության և մարդու տելեպատիկ հնարավորությունների վերաբերյալ գործակալության նախագծերի մասին։

2000 թվականից այդ արխիվին մատչում ունենալ (CREST – CIA Records Search Tool) հնարավոր էր միայն Մերիլենդ նահանգի Ազգային արխիվի 4 համակարգիչներից որոշակի ժամերի։ Դա անհարմարություններ էր ստեղծում մասնագետների համար։

2015թ. ԿՀՎ-ն հայտնել էր, որ իրենց 6 տարի անհրաժեշտ կլինի բոլոր փաստաթղթերը օնլայն տեղադրելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս