![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը պատասխանել է իր երդմնակալությունը բոյկոտողներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/tramp-2.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականների բոյկոտին, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք չեն պատրաստվում գալ, քանի որ մեզ շատ են անհրաժեշտ տեղերը, հուսով եմ, նրանք ինձ կվերադարձնեն իրենց հրավիրատոմսերը»,- ասել է Թրամփը Foxnews-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Կոնգրեսականներն իրենց որոշումը բացատրում են կոնգրեսական Ջոն Լյուիսին աջակցելու որոշմամբ, որը կոնֆլիկտի մեջ է Թրամփի հետ։ Վերջինս նրան անօրինական ընտրված նախագահ էր հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության պատճառով։
Ի պատասխան Թրամփը Twitter-ում գրել էր. «Այդ ամենը դատարկ խոսքեր են և ոչ մի գործողություն կամ արդյունք»։