
«Ես կասկածներ չունեմ, որ Մեսսին նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ». Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին պատմել է Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին:
«Ես կասկածներ չունեմ, որ Մեսսին նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ:
Ես վստահ եմ, որ այս բոլոր տարիներին նա հնարավորություններ ունեցել է մեծ փողեր աշխատել այն ակումբներում, որոնց սեփականատերերը միլիարդատերեր են, բայց նրա սիրտը «Բարսելոնայում» է:
Այս հարաբերությունները ձգվում են արդեն երկար տարիներ: Եթե հարցը վերաբերում է Մեսսիին, ապա մամուլում միշտ շատ աղմուկ կլինի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և մարդիկ ուզում են նորություններ գրել նրա մասին:
Երբեմն այդ աղմուկի մեջ ոչ մի կաթիլ ճշմարտություն չի լինում, և հիմա հենց այդ դեպքն է»,- ասել է Խավին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը