
«Չելսին» ամռանը կվաճառի Դիեգո Կոստային

Իսպանացին հետ ճանապարհ չունի: Հարձակվողը կմնա «Չելսիում» ամենաշատը մինչև 2017թ. ամառ: Անտոնիո Կոնտեն դուրս չի բերի հարձակվողին դաշտ, մինչև չստանա ներողություններ նախորդ շաբաթվա կոնֆլիկտի համար, բայց նույնիսկ դրանք չեն օգնի Կոստային մնալ ակումբում կես տարուց ավելի:
Կոնտեն կսպասի մինչև ամառ, երբ իսպանացուն փոխարինող թոփ ֆուտբոլիստ գնելը կդառնա ավելի հեշտ: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մարզչի դիրքորոշմանն աջակցում է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը:
Որպես Կոստային փոխարինող՝ մարզիչը դիտարկում է «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային և «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Նախորդ շաբաթ Կոստայի և Կոնտեի միջև կոնֆլիկտ է առաջացել: Իսպանացին հեռացվել է մարզումներից և չի հայտնվել «Լեսթերի» դեմ խաղի հայտացուցակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը