Ամանորի գիշերը Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած ուզբեկ ահաբեկիչն ընդունել է մեղքը
Ստամբուլում Նոր տարվա գիշերը Retina գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը ընդունել է իր մեղքը։ Այս մասին, ինչպես հայտնում է Hürriyet Daily News-ը, հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը։
Քաղաքական գործչի խոսքով՝ հարձակման մեջ կասկածվողը ծնվել է 1983թ. Ուզբեկստանում։ Հետագայում նա պատրաստվել է արդեն Աֆղանստանում։
Մաշարիպովը ձերբակալվել էր երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Էսենյութ շրջանի շքեղ բնակարաններից մեկում, որտեղ այդ պահին գտնվել է որդու հետ։
Խուզարկության ժամանակ տղամարդը փորձել է թաքնվել մահճակալի տակ, հայտնում է պարբերականը։
Ինքնաձիգով զինված ահաբեկիչը գրոհել էր ակումբում գտնվող մարդկանց, որտեղ եղել էր ավելի քան 700 այցելու։
Չարագործի գործողությունների հետևանքով սպանվել էր 39 մարդ, ևս 69-ը վիրավորվել էր ու վնասվածքներ ստացել։
Reuters-ի տեղեկություններով՝ կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը։