Քերին Մոսկվային մեղադրել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը լքում է իր պաշտոնը, չի կարծում, թե ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին վատ են եղել, սակայն ենթադրում է, թե դրանցում խնդիրները առաջացել են ռուսական ղեկավարության մեղքով։
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջատար լրագրող Քրիստիան Ամանպուրը հարցրել է, թե արդյոք Քերին կիսում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը, որը հայտարարել է, թե Բարաք Օբամայի վարչակազմի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ են եղել։
ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է, թե չի կարծում՝ այդ պնդումները ճիշտ են և հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բարդությունները ծագել են այնտեղ, որտեղ «Վլադիմիր Պուտինը խնդիրներ է ստեղծել՝ Ուկրաինա, Ղրիմ, Սիրիա»։
Միաժամանակ, Քերին հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համագործակցել են մի շարք կարևոր համաշխարհային խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, իրանական միջուկային ծրագրի, Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման շուրջ։
«Իրականում, մենք գտել ենք եղանակը՝ անել հենց այն, ինչի մասին խոսում է Դոնալդ Թրամփը՝ աշխատել Ռուսաստանի հետ այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ նրա հետ հնարավոր է աշխատել»,- ասել է Ջոն Քերին։
Համագործակցության մյուս ոլորտների թվում նա անվանել է մարդասիրական ոլորտն ու շրջակա միջավայրի պահպանությունը։