Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է ամանորյա գիշերը Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած ուզբեկ գրոհայինը

Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Ստամբուլում Նոր տարվա գիշերը Retina գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովին, հայտնում է թուրքակա NTV հեռուստաալիքը։

Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի տեղեկություններով՝ ահաբեկչի ձերբակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Էսենյութ շրջանում։

Ինքնաձիգով զինված ահաբեկիչը գրոհել էր ակումբում գտնվող մարդկանց, որտեղ եղել էր ավելի քան 700 այցելու։ Չարագործի գործողությունների հետևանքով սպանվել էր 39 մարդ, ևս 69-ը վիրավորվել էր ու վնասվածքներ ստացել։

Reuters-ի տեղեկություններով՝ կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը։

https://www.youtube.com/watch?v=1RwyO4ytkdc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031