Թրամփի խորհրդականը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին նստել բանակցային սեղանի շուրջ
Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի գան լավագույն համաձայնության, քան պատժամիջոցներն են, որոնք երկրները սահմանել են միմյանց նկատմամբ, TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ բիզնեսի համագործակցության հարցով խորհրդական Էնթոնի Սկարամուչչին։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը ունի Ռուսաստանի հետ «փոխհարաբերությունների տեսլական»։
«Հնարավոր է, մեկ տարի անց ռուս ժողովրդի և ռուսական կառավարության միջև հարաբերությունները լինեն ավելի լավ, քան այսօր։ Ես չեմ ասում, թե այդպես կլինի։ Ո՞վ գիտի, թե ինչ հանգամանքներ կամ փաստեր կազդեն մեր հարաբերությունների վրա, սակայն մենք ցանկացած դեպքում դա ցանկանում ենք»,- հայտարարել է Սկարամուչչին Դավոսում գործակալության հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները «հակառակ ազդեցությունն են ունեցել ռուսների բնավորության պատճառով»։
«Ըստ իս՝ պատժամիջոցները ավելի շատ համախմբել են ձեր ժողովրդին նախագահի շուրջ»,- հայտարարել է նա։