Բաժիններ՝

Ի՞նչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին

Մանկուց լսել ենք, որ մրգերն ու բանջարեղենը մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և հակաօքսիդանտներ են պարունակում, հենց այդ պատճառով էլ պետք է դրանք ներառել մեր սննդակարգում: Սակայն, երբեմն բոլորովին կապ չունի, թե որքան օգտակար է մթերքը, այն կարող է վտանգավոր լինել՝ հատկապես դատարկ ստամոքսին ուտելիս:

1. Լոլիկ։ Լոլիկը հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով և դյուրամարս տարրերով: Այնուամենայնիվ, դատարկ ստամոքսին ուտելիս՝ այս բաղադրիչները համադրվում են ստամոքաթթվի հետ, ինչն էլ կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:

2. Ցիտրուսային մրգեր։ Եթե ստամոքսի խնդիրներ ունեք, ապա մի կողմ դրեք ցիտրուսային մրգերը: Այս մրգերը հարուստ են վիտամին C-ով, մանրաթելերով, հակաօքսիդանտներով, կալիումով և կալցիումով, որոնք կարող են գրգռել արդեն իսկ գոյություն ունեցող խոցը:

3. Թխվածքները։ Չնայած կրուասանները համեղ են, այնումենայնիվ, դրանք հարուստ են խմորիչով, որը գրգռում է ստամոքսը:

4. Կարբոնացված ըմպելիքներ ։ Ոչ միայն դատարկ ստամոքսին, այլև՝ ընդհանրապես, այս ըմպելիքները պետք է վերացնել ձեր սննդակարգից: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք բարձրացնում են քաղցկեղի, շաքարախտի, սրտի և լյարդի հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս հյութերը պարունակում են 8-10 թ/գ շաքար, որը հավասարազոր է արյան մեջ 6-8 անգամ ավելի շատ քանակությամբ շաքար ներարկելուն:

5. Սուրճ և թեյ։ Չնայած՝ սուրճն առաջին բանն է, որ խմում ենք առավոտյան արթնանալուց հետո, այնուամենայնիվ, պարզվում է, որ սուրճը բարձրացնում է հիդրոքլորիկ թթվի մակարդակը, ինչը փորկապություն է առաջացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս