
«Հեշթեգ, էմոջի, սանրվածք. դժվար թե Պոգբան զբաղվեր դրանցով Ֆերգյուսոնի օրոք»

«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը «Լիվերպուլի» հետ հակամարտությունում (1:1):
«Ես կարծում եմ, որ բարձրացված աղմուկը շեղում է Պոգբային: Այս շաբաթ նա թերթերի վերնագրերում էր, հեշթեգով, սանրվածքով, իմոջիով: Ես չեմ մտածում, որ նման բան կարող էր տեղի ունենալ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք: Կարծում եմ՝ այդ աղմուկն ինչ-որ կերպ կապված է Պոգբայի պայմանագրի հետ:
Ինչ վերաբերում է խաղին, ինձ թվում է, որ «Լիվերպուլը» պետք է ուրախանա ոչ-ոքիի համար»,- ասել է Ռայթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը