
Իրանում 2 օրում 20 մարդ է մահապատժի ենթարկվել

Վերջին 2 օրում Իրանում թմրանյութերի առևտրի, գողության ու սպանության համար մահապատժի է ենթարկվել 20 մարդ, հայտնում է իրավապաշտպան Herana կազմակերպությունը։ Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հունվարի 14-ին Քերեջ քաղաքի Ռեջաիշեհր բանտում 16 մարդ է մահապատժի ենթարկվել։ Նրանք մեղավոր էին ճանաչվել զինված հարձակման ու սպանությունների մեջ։
Նույն օրը Ռեշտ քաղաքի կենտրոնական Լաքան բանտում մահապատժի է ենթարկվել 2 մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել թմրանյութերի առևտրի մեջ։ Եվս 1 մարդ, որին դատարանը մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության մեջ, մահապատժի է ենթարկվել Համադան քաղաքի բանտում։
Amnesty İnternational-ի տեղեկություններով՝ Իրանում 2015թ. մահապատժի է ենթարկվել 977 մարդ, հիմնականում՝ թմրանյութերի առևտրի պատճառով։