Բաժիններ՝

Ալեք Բոլդուինն ու Մարկ Ռուֆալոն կմասնակցեն Թրամփի երդմնակալությունից առաջ կազմակերպված բողոքի ակցիային

Դերասաններ Ալեք Բոլդուինը, Մարկ Ռուֆալոն ու Ռոզի Պերեսը ռեժիսոր Մայքլ Մուրը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն բողոքի ակցիայի կմասնակցեն, որն անցկացվելու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից 1 օր առաջ, հայտնում է The Washington Post-ը։

Բողոքի ակցիան պետք է տեղի ունենա հունվարի 19-ին Նյու Յորքում՝ Մանհեթենում տեղակայված Trump International Hotel-ի հարևանությամբ՝ Թրամփ-Թաուերից ոչ հեռու, որտեղ բնակվում է ԱՄՆ նորընտիր նախագահը։

Ռուֆալոյի խոսքով՝ ակցիայի մասնակիցները պլանավորում են պաշտպանել իրենց համար թանկ արժեքները։ Նրանք մտադիր են ցույց տալ Վաշինգտոնին, որ պայքարելու են խտրականության ու կործանարար քաղաքականության դեմ։

Բոլդուինը նմանակել էր Թրամփին Saturday Night Live շոուի ժամանակ, Ռուֆալոն նախընտրական արշավի ժամանակ աջակցել է Բենի Սանդերսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սկառլետ Յոհանսոնը ու Շերը կմասնակցեն Կանանց երթին, որն անցկացվելու է Թրամփի երդմնակալության հաջորդ օրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս