
ՄԱԿ-ը կոչ է արել Սիրիայում մարդասիրական օգնության համար մատչում տրամադրել

ՄԱԿ-ը կոչ է արել անվտանգ միջանցք բացել Սիրիայում մարդասիրական օգնություն հասցնելու համար, ինչը թույլ կտա խուսափել 2016թ. ողբերգության կրկնությունից, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Տվյալ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) տնօրեն Էրֆերին Կուզենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մարդասիրական հարցերով Սթիվեն Օ’Բրայենը, ԱՀԿ գլխավոր քարտուղար Մարգարեթ Չանն ու փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում Սիրիայում հրադադարի ապահովման ջանքերի նկատմամբ։
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ ներկայումս Սիրիայի պաշարված շրջաններում ապրում է 700 հազար մարդ, այդ թվում՝ 300 հազար երեխա։
«Մոտ 5 մլն մարդ, այդ թվում՝ ավելի քան 2 մլն երեխա մնում են շրջաններում, որտեղ հնարավորություն չկա մարդասիրական օգնություն հասցնել անվտանգության երաշխիքների բացակայության ու շարունակվող ռազմական գործողությունների պատճառով»,- ասվում է փաստաթղթում։