Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. Տատա Սթիլ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Տատա Սթիլ մրցաշարում:
Արոնյանը երկրորդ տուրում մրցում էր չին Վեյ Յինի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 35-րդ քայլին երկու շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 1 միավոր: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադհիբանն է: