Բաժիններ՝

Ռոնալդուն համոզել է Խամես Ռոդրիգեսին հրաժարվել «Չելսիի» առաջարկից և մնալ «Ռեալում»

Ոչ մի քայլ՝ առանց Կրիշտիանուի խորհրդի:

Ձմռանը «Չելսին» խոշոր առաջարկություն էր արել Խամես Ռոդրիգեսին, բայց կոլումբիացին երկար երկմտելուց հետո բացասական պատասխան է տվել՝ չնայած Մադրիդից հեռանալու պատրաստակամությանը:

«Մենք բոլորս անցնում ենք դժվար պահերի միջով, բայց ինձ համար նոր տարի է սկսվում: Ես մնում եմ Մադրիդում»,- ասել է Խամեսը:

25-այա ֆուտբոլիստի որոշման կայացման գորղում առանցքային դեր է խաղացել Կրիշտիանու Ռոնալդուի հետ զրույցը, ով խորհուրդ է տվել Խամեսին մնալ «Սանտիագո Բեռնաբեուում»: Եթե «Չելսին» ստանար Ռոդրիգեսի նախնական համաձայնությունը, ապա լոնդոնցիները տրանսֆերի համար «Ռեալին» կառաջարկեին 90 մլն եվրո, հաղորդում է Confidential Colombia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս