«Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» պատրաստ են ստորագրել Մեսսիին, եթե նա հեռանա «Բարսելոնայից»
Հայտնի իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն պատմել է այն մասին, թե որ ակումբները կհետաքրքրվեն Լիոնել Մեսսիի տրանսֆերով, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:
««Բարսելոնան» ուզում է նստել և առանց շտապելու քննարկել իրավիճակը: Այստեղ կարևոր է ընտրել պահը: Մեսսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Ակումբում հայտարարել են, որ ուզում են երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ 2017թ. առաջին եռամսյակում: Բայց նրանք ասում են, որ պետք է այդ հարցին զգուշությամբ մոտենան:
Դա թույլ է տալիս ենթադրել, որ «Բարսելոնային» չի բավականացնում ֆինանսական հզորությունը Մեսսիի և Ինյեստայի հետ պայմանագրերը այն մակարդակում երկարաձգելու համար, որին նրանք արժանի են: Իհարկե, աշխարհի գլխավոր ֆուտբոլային ակումբները հետևում են իրավիճակին:
Գվարդիոլան պնդում է, որ Մեսսին պետք է ավարտի կարիերան Կատալոնիայում, բայց ես գիտեմ, որ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» արգենտինացուն հաղորդագրություններ են ուղարկում հետևյալ բառերով. «Մենք պատրաստ ենք, եթե դու երբևէ մտածես «Բարսելոնայից» հեռանալու մասին»,- ասել է Բալագեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը