Բաժիններ՝

Թրամփի շտաբում հերքել են Պուտինի հետ հանդիպելու լուրերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում հերքել են տեղեկությունն այն մասին, որ նա մտադիր է Ռեյկյավիկում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Թրամփի շրջապատից պաշտոնյան նման հաղորդագրություններն անվանել է «100-տոկոսանոց սուտ»:

Ավելի վաղ բրիտանական The Sunday Times-ը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինի հետ Ռեյկյավիկում:

Իսլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Թրամփի և Պուտինի հանդիպումը Ռեյկյավիկում կազմակերպելու մասին, սակայն դեռևս համապատասխան հարցում չի ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս