Սերենա Ուիլյամսը հետաձգել է հարսանիքը Ալեքսիս Օհանյանի հետ
Ամերիկյան թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջնայնությունները անձնական կյանքի կողմը չեն:
Նշենք, որ Australian Open-ում հաջող ելույթի դեպքում Սերենան հնարավորություն կունենա վերադարձնել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը: Ելնելով այս հանգամանքից՝ Ուիլյամսը հետաձգել է հարսանիքը հայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ:
«Ես այդ մասին ասել եմ հենց սկզբից: Մինչև Ավստրալիայի Բաց առաջնության ավարտը ես չեմ ուզում մտածել այդ ամենի մասին, որովհետև «Մեծ սաղավարտի» մրցաշարերն ինձ համար հսկայական նշանակություն ունեն»,- ամերիկուհու խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Ավստրալիայի Բաց առաջնությունը սկսվում է հունվարի 16-ին և ավարտվում է այս ամսվա 29-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը