«Մի օր Պոգբան կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան ունի բոլոր որակները, որպեսզի թիմին դաշտ դուրս բերի ավագի թևկապով:
Այս մրցաշրջանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հետ բերեց Պոգբային «Յուվենթուսից» 89 մլն եվրոյով: Սկզբում թվում էր, որ հսկայական գինը ճնշում է Պոգբային, սակայն հետո Պոլը լավ մարզավիճակ ձեռք բերեց և վերջին հաղթական 5 հանդիպումներում առանցքային դեր ունեցավ:
«Արդար չէ ասել, որ ֆուտբոլիստը պետք է գերակայի դաշտի կենտրոնում»,- կարծում է Մոուրինիոն:
«Պոգբան ուղղակի հոյակապ է խաղում և դրանում կասկած չկա: Բայց թիմն էլ է հոյակապ խաղում: Ես չեմ սպասում, որ բոլորը պետք է վատ խաղան, իսկ 1 ֆուտբոլիստ պետք է իր ուսերին քաշ տա ամբողջ թիմը. ոչ Պոգբան, ոչ որևէ մեկը: Ուզում եմ, որպեսզի ամբողջ թիմը լավ խաղա, այդ ժամանակ Պոգբան էլ կլինի ներկայիս մակարդակին:
Ես կարծում եմ, որ Պոլն ունի խարիզմա, ամբիցիաներ և ուժեղ բնավորություն ու կարող է մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը»,- հայտարարել է Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը