Բաժիններ՝

Պաղեստինի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 14-ին Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:

Հանդիպմանը կողմերը խոսել են Սուրբ Աթոռի և Պաղեստինի միջև հարաբերությունների մասին: Ֆրանցիսկոս պապն ու Աբբասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին` հույս հայտնելով, որ կողմերի միջև ուղղակի բանակցությունները կարող են նպաստել բռնության դադարեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս