Բաժիններ՝

1999 թվականից ի վեր Բելգրադից Կոսովո է ուղևորվել առաջին ուղևորատար գնացքը

Վերջին գրեթե 17 տարիների ընթացքում առաջին անգամ ուղևոփոխադրող գնացքն ուղևորվել է Բելգրադից Կոսովո: Ադ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»­ն:

Գնացքի ուղևորներն են եղել պաշտոնական դեմքեր և բազմաթիվ լրագրողներ: Գնացքը գնալու է Բելգրադ­Մլադենովեց­Լապովո­Կրագուեվաց­ Կրալեվո­Ռաշկա­Կոսովսկա­Միտրովիցա ուղիով: Ճանապարհը կտևի 10 ժամ:

Սերբիայի պաշտոնական ներկայացուցիչները կոչ են արել չքաղաքականացնել երթուղու մեկնարկը: «Սա Կրալևից Կոսովսկա­Միտրովիցա գործող գծի երկարաձգում է:

Այն գոյություն ունի արդեն 10 տարի, և քաղաքական իմաստով որևէ նորություն չի հանդիսանում»,­ ասել է սերբական կառավարության Կոսովոյի հարցերով պատասխանատու Մարկո Ջոևրիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս