Աբբասը խնդրել է Թրամփին ԱՄՆ դեսպանատունը չտեղափոխել Երուսաղեմ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է Իսրայելի «ճանաչման դեպքում հետքայլ անել», եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ դեսպանատունը տեղափոխի Երուսաղեմ:

«Ես նամակ եմ գրել ընտրված նախագահ Թրամփին` խնդրելով չանել դա: Դա Միացյալ Նահանգներին ոչ միայն կզրկի լեգիտիմությունից` որպես հակամարտությունը կարգավորող կողմերից մեկի, դա նաև կոչնչացնի «երկու պետությունների» որոշումը»,- ասել է նա:

Աբբասի խոսքով` եթե, այնուամենայնիվ, դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ, ապա «Պաղեստինը կունենա գործողությունների մի քանի տարբերակ, և դրան կքննարկվեն արաբական երկրների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս