Բաժիններ՝

«Վստահ չեմ, որ Յուրգեն Կլոպը նույնքան հանգիստ է, որքան և ես». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին թեժացնում է «Լիվերպուլի» հետ խաղի նկատմամբ հետաքրքրությունը:
«Ես սիրում եմ հաղթել, ինչպես և յուրաքանչյուր մարզիչ: Յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալները, իր մարզման և թիմի ղեկավարման ոճը, բայց մենք Կլոպի հետ ինչ-որ նման բան ունենք:

Ես վստահ եմ, որ մենք ունենք մարդկային և մարզչական տարբեր որակներ, բայց նա ուզում է խաղալ այնքան ուժեղ, որքան ես, նա նույնքան մոտիվացված է, ինչքան և ես: Վստահ չեմ, որ նա նույնքան հանգիստ է, որքան և ես, բայց առջևում ընդամենը ևս 1 մեծ խաղ է մեր կարիերաներում:

Հիմա մեր արդյունքներն ավելի լավն են, քան «Էնֆիլդի» խաղից առաջ, և դա շատ բան է փոխում: Այն խաղից առաջ ես քիչ ժամանակ էի ակումբում, բայց հիմա ես թիմն ավելի լավ գիտեմ:

Մեր ոճը դարձել է ավելի լավը, մեր խաղը դարձել է ավելի լավը, մեր արդյունքներն ավելի լավն են, և մենք խաղում ենք տանը: Այս փոքրիկ դետալներն ինչ-որ բան փոխում են»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լիվերպուլին» հունվարի 15-ին:
Առաջին շրջանում թիմերի միջև խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս